18/11/2017 10:35
Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ
«Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ:
Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մոսկվայի «Արարատ»-ի տնօրենների խորհրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը, իսկ ակումբի փոխնախագահի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Պողոս Գալստյանը։
Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը, իսկ Արտյոմ Խաչատուրյանը դարձել է ակումբի մարզական տնօրենը:
Նշենք, որ Մոսկվայի «Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։