18/11/2017 10:19
Սիսիանի քաղաքապետը չորս անշարժ գույք ունի. «Փաստ»
«Փաստ»-ը, հղում անելով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրին, գրել է, որ Արթուր Սարգսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ ու արտադրական նշանակության շինություն: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա վարում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 271 հազար դրամ:
«Նոյեմբերին կայացած ընտրություններում Սարգսյանի օգտին 12 հազար 637 ընտրողից քվեարկել էր ավելի քան 10 հազարը: Նրա անունը վերջերս մամուլում հայտնվեց իր մասնակցությամբ տեսանյութից հետո, որտեղ տեսանկարահանված էր իր ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպված ծննդյան փարթին», - հավելել է թերթը: