18/11/2017 11:40
Բաղանիսի դպրոցի գրադարանի համար բարեգործական գրքահավաք կկազմակերպվի
Ս. թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, «Միրզոյան» գրադարանում /հասցե՝ Մհեր Մկրտչյան 10/ կբացվի «Գրքի երևանյան առաջին փառատոնի» մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Գրքի երևանյան փառատոնի» կազմակերպիչ «Միհր» ստեղծագործների միության ղեկավար Շողակաթ Գալստյանը: Կներկայացվի նոյեմբերի 24-26-ը անցկացվող «Գրքի երևանյան փառատոնի» ծրագիրը:
Ներկա կլինեն նաև անվանի հյուրեր՝ գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Բաղանիսի դպրոցի գրադարանի համար:
Գրքահավաքի մուտքը՝ գրքով: