18/11/2017 11:06
Վայոց ձորի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվում
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 06:55-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 80 քմ) կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):