18/11/2017 11:45
Տղամարդը ներխուժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, սպառնալիքներ հնչեցրել ու հարվածել 8-ամյա մի տղայի
Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարինե Գալստյանի հասցեին։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ կատարվածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօրեն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։