19/11/2017 15:25
Պայթյունի մասին ահազանգ Երևանի մետրոպոլիտենում. Գնացքի ընթացքը դադարեցվել է
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Աին լրատվական կենտրոնից հայտնում են, որ հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:
Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից: