20/11/2017 19:23
Ալեսանդրա Ամբրոսիոն հայտարարել է Victoria՚s Secret-ում աշխատանքը դադարեցնելու մասին
Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հայտարարել է Victoria՚s Secret ընկերության հարթակում աշխատանքը դադարեցնելու մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Fashionista-ին:
Նշվում է, որ շոուն, որը նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու Շանհայում, եզրափակիչը կդառնա մոդելի կարիերայի մեջ, որն այս աշխատանքին նվիրել է 12 տարի: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը: Ամբրոսիոն տեղ է գտել մյուս այն մոդելների շարքում, որոնք Շանհայում մասնակցելու են Victoria՚s Secret Show-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոդել Ջիջի Հադիդը չի մասնակցելու շոուին:
Նա այդ մասին հայտարարել է իր Twitter-ում՝ նշելով, որ շփոթահար վիճակում է հայտնվել նման տեղեկությունից:
Victoria՚s Secret-ն ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ: