20/11/2017 17:58
Իտալիայում կարող են 15 ստորջրյա հրաբուխներ արթնանալ
Իտալացի հետազոտողները Տիրենյան ծովի ջրատարածքում հայտնաբերել են 15 անհայտ ստորջրյա հրաբուխներ։ Ներկայում դրանք քնած են, սակայն հրաբխագետները չեն բացառում դրանց արթնանալու հնարավորությունը, հայտնում է Mignews-ը:
Նշվում է, որ բոլոր ստորջրյա հրաբուխները տեղակայված են շղթայով, որը ձգվում է 90 կմ։
Դրանք գտնվում են իտալական ափից անմիջական հեռավորության վրա՝ ձգվում են Սալերնո քաղաքի ջրատարածքից մինչև Կալաբրիա։
Գիտնականները զբաղվել են սեյսմիկ գործընթացների ուսումնասիրմամբ՝ փորձելով պարզել Տիրենյան ծովի շրջանում տեկտոնի սալիկների տեղաշարժի պատճառները։ Եթե ստորգետնյա ցնցումները բավականին ուժեղ լինեն, ապա դա կարող է արթնացնել երկար տարիներ առաջ քնած հրաբուխները։
Քնած հրաբուխների արթնանալու խնդիրը մարդկության համար միանգամայն ակտուալ է։ Եթե դրանք կրկին ակտիվանան, սպառնալիքի տակ կարող է հայտնվել մոլորակի մոտ 800 մլն բնակչի կյանքը։