20/11/2017 20:30
Ճապոնացի գյուտարարն արհեստական ինտելեկտով օժտված երաժիշտ-ռոբոտներ է ստեղծելու (Տեսանյութ)
Z-Machines երաժիշտ-ռոբոտներ ստեղծող ճապոնացի Կենձիրո Մացուոն մտադիր է զբաղվել նոր նախագծով, որը միտված է երաժշտական դրոնների համար արհեստական ինտելեկտի օգտագործմանը: Ինչպես դիզայները հայտարարել է РИА Новости-ին տված հարցազրույցում, ռոբոտները ոչ միայն նվագելու են, այլև իրենք են երաժշտություն հորինելու, հայտնում է РИА Новости-ն:
Ներկայում 51-ամյա մեդիա-դիզայներ Կենձիրո Մացուոն 2013 թվականին մեքենա էր ստեղծել ռոբոտների խմբի կողմից երաժշտության կատարման համար, որոնցից մեկը, օրինակ, 78 մատ ուներ կիթառ նվագելու համար, իսկ հարվածային գործիքների առջև նստած էր բազմաթիվ ձեռքերով սարդանման դրոնը: Սակայն, ինչպես խոստովանել է մշակողը, իրականում դրանք պարզապես մեխանիկական մարիոնետներ էին, որոնք գործում էին նախօրոք կազմված ծրագրով:
«Այժմ ես ցանկանում եմ փորձել ինչ-որ նոր բան անել», - ասել է Մացուոն իր Invisible Designs Lab ստուդիայում, որը գտնվում է Տոկիոյի Ռոպոնգիի շրջանում: