20/11/2017 23:37
Նյույորքյան գործարանում պայթյունների շարք է գրանցվել. տուժել է ավելի քան 70 մարդ
Ավելի քան 70 մարդ է տուժել Նյու Յորք նահանգում գտնվող կոսմետիկայի Verla International արտադրամասում որոտացած պայթյունների շարքի հետևանքով, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով MidHudsonNews.com-ին:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են բազմաթիվ հրշեջներ: Տուժել է մոտ 75 մարդ:
Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել փակ պահել պատուհանները, որպեսզի կրակի ծխի մեջ առկա թունավոր նյութերը տներ չներթափանցեն: