21/11/2017 09:48
Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնի. «Ժողովուրդ»
Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի: Նրանք այլևս քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը:
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել այն մասին, որ վերջերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը խոստացել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո՝ եկող տարվա ապրիլին, Արթուր Բաղդասարյանին նշանակել ՍԴ նախագահ: