21/11/2017 10:31
Արտաշատի նորընտիր քաղաքապետի գործը հայրն է կատարում. «Հրապարակ»
Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է կատարում՝ Գագիկ Բենիամինյանը. գրել է «Հրապարակ»-ը:
«Նա շաբաթներ առաջ ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնից՝ ասելով, թե հենց որդու համար է ազատվում, քանի որ մենակ գլուխ չի հանի։ Գ․Բենիամինյանին Արտաշատում, հիշեցնենք, գիտեն որպես ընտրակեղծիքների համակարգման հմուտ վարպետ», - հավելել է թերթը։