21/11/2017 23:26
Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն հրաժարական է տվել՝ 37 տարի կառավարելուց հետո
Զիմբաբվեի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որը երկիրը կառավարել է 37 տարի՝ հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Dotamaps-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Զիմբաբվեի խորհրդարանը Ռոբերտ Մուգաբեի իմպիչմենտին կողմ է քվեարկել: Դրանից հետո քաղաքական գործիչը հրաժարական է տվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Զիմբաբվեի զինվորականները գրավել են իշխանությունը, հեռացնելով նախագահ Ռոբերտ Մուգաբեին:
Նա տնային կալանքի տակ է առնվել: