21/11/2017 17:00
Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում
Զիմբաբվեի Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ Կոնստանտինո Չիվենգան երեքշաբթի հայտարարել է քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ համաձայնության գալու մասին։ Այս հայտարարությունը ներկայացվել է Չիվենգայի՝ ժողովրդին հղված ուղերձի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով The Herald-ին։
«Զիմբաբվեի Պաշտպանության ուժերը նախագահ Ռոբերետ Մուգաբեի հետ համաձայնության են եկել ներկայիս ճգնաժամից ելք գտնելու մասին։ ԶՊՈւ-ն և անվտանգության ծառայությունները զիմբաբվեցիներին կոչ են անում պահպանել համբերությունն ու հանգստությունը, հետևել օրենքին՝ հանուն անգին խաղաղության պահպանման, որը չի կարելի կորցնել», - մեջբերում է թերթը Չիվենգայի խոսքը։
Նա Զիմբաբվեի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են սպառնալ խաղաղությանն ու մադկանց կյանքին։
Զիմբաբվեի նախկին առաջին փոխվարչապետ Էմերսոն Մնինգագվան հաստատել է Մուգաբեի հետ բանակցությունների փաստը, սակայն դեռ հրաժարվում է մեկնել հայրենիք՝ ելնելով անվտանգության նկատառումներից։