21/11/2017 18:16
ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է «ապաստան-քաղաքների» վերաբերյալ Թրամփի հրամանագրի կատարումը
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի ֆեդերալ դատարանը նախօրեին հակասահմանադրական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն քաղաքների իշխանություններին դրամաշնորհների տրամադրման սահմանափակում մտցնելու մասին հրամանագիրը, որոնցում չեն պահպանում օրենսդրությունը ներգաղթի ոլորտում, հայտնել է Associated Press-ը (AP), հայտնում է ТАСС-ը:
Դատավոր Ուիլյամ Օռիքն իր վճռում նշել Է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմն իրավունք չունի նման կերպ փոխելու քաղաքների միջև ֆինանսների բաշխման՝ գոյություն ունեցող համակարգը, որն ավելի վաղ հաստատվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:
Ապրիլին Օռիքը ժամանակավորապես դադարեցրել էր սույն հրամանագրի գործողությունը: Այն ժամանակ նա նաև ընդգծել էր, որ նախագահն իրավունք չունի միակողմանի կարգով սահմանելու նոր կանոններ, որոնք կարգավորեն ֆեդերալ ծախսերը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նշել է AP-ն, արդեն անհամաձայնություն են հայտնել դատարանի սույն վճռին: Նրանք հայտարարել են, որ Օռիքը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից: