21/11/2017 10:26
Հովիկ Աբրահամյանը կտուգանվի 160 մլն դրամով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգում են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել։
Թերթի փոխանմամբ՝ Աբրահամյանն անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն։ «Բայց նախկին ու ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, և այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն», - հավելել է թերթը։