21/11/2017 11:04
Մերկելը դեռ հրաժարական չի տա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ դրա համար չկան իրական պատճառներ, հայտնում է РБК-ն:
Նա նշել է, որ պատրաստ է պաշտոնին մնալ ևս 4 տարի, նաև կարևոր է համարում կայունության ազդակներ ուղարկել Գրմանիայի, Եվրոպայի երկրների և ամբողջ աշխարհի համար:
«Ոչ, այդ հարցը չի քննարկվում. Գերմանիային կայունություն է պետք», - հայտարարել է նա: