21/11/2017 15:22
Մեքսիկայում սպանել են նոր ընտրված քաղաքապետին
Մեքսիկայի Վերակրուս նահանգում Իդալգոտիտլանի վերջերս ընտրված քաղաքապետ Սանտանա Կրուս Բաենային երկուշաբթի երեկոյան իր տանը սպանել են անհայտ ավազակները, հայտնում է РИА Новости-ն` հղում Quadratin պորտալին:
Մի քանի տասնյակ զինված մարդ շրջապատել է քաղաքապետի տունը և պահանջել, որ նա փողոց դուրս գա: Նա հրաժարվել է դա անել, որից հետո հանցագործները կոտրել են դուռը և ներխուժել տուն: Քաղաքապետի հետ միասին սպանվել են նրա 3 թիկնապահները:
Կրուս Բաենան քաղաքապետ էր ընտրվել «Նոր ալյանս» կուսակցության կողմից, նա պետք է պաշտոնը ստանձներ դեկտեմբերի 31-ին
Մեքսիկական ծոցի ափին գտնվող Վերակրուս նահանգը վաղուց դարձել է 2 հզորագույն թփմրակարտելների՝ «Լոս Սետասի» և «Ծոցի» դիմակայության ասպարեզ: Խմբավորումները մրցակցում են ԱՄՆ թմրանյութերի մատակարարումների վերահսկման համար: