21/11/2017 11:33
Նալբանդյան. Հայաստանը նպատակ ունի բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ
Երևանը նպատակ ունի բոլոր բնագավառներում ընդլայնել համագործակցությունը Մոսկվայի հետ, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ վարովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է РИА Новости-ին:
«Մենք մեծ ծրագրեր ունենք տնտեսական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և մշակութային ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը», - նշել է նա՝ ընդլայնված կազմով հանդիպումից հետո՝ ընդգծելով, որ Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունեն բազակողմանի համագործակցության և դաշնակցային հարաբերություններ:
Իր հերթին Լավրովը կարևորել է երկրնեի միջև ռազմավարական և գործընկերային հարաբերությունները: ՌԴ ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջն է հանձնել փաստաթղթեր Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականությունից: