21/11/2017 22:01
Շարմազանով. Հայ-ռուսական հարաբերութունները վստահելի զարգանում են բոլոր ուղղություններով
Հայ-ռուսական հարաբերութունները վստահելի զարգանում են բոլոր ուղղություններով, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հումանիտար, տնտեսական, քաղաքական ու, նախևառաջ, ռազմական ու ռազմավարական ուղղություններով դրանք կարելի է բնութագրել դաշնակցային հարաբերություններ», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ունեն բարձր փոխադարձ վստահություն ու մեծ հեռանկարներ:
Նա նշեց, որ կուսակցությունում բարձր են գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:
«Այսօր ևս մեկ անգամ հաստատեցինք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են», - նշեց Է. Շարմազանովը: