21/11/2017 10:03
Վիգեն Սարգսյանն ընտանիքի հետ առանց թիկնապահների է զբոսնել. «мелочь, но приятно». «Փաստ»
Կիրակի օրը՝ Երևանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում: «Փաստի» թղթակիցը, նկատելով արձանագրել է, որ նախարարին թիկնապահներ չեն ուղեկցել:
«Իհարկե, սա «աշխարհացունց» միջադեպ չէր, սակայն Հայաստանում ժողովրդի աչքը սովոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու բիզնեսմենները զինված թիկնապահների «ոհմակով» շրջեն: Ինչպես ասում են՝ «мелочь, но приятно»», - գրել է թերթը: