21/11/2017 13:41
Տեխասում ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում երկուշաբթի կործանվել է T-38 ուսումնավարժական ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տուժել է և հոսպիտալացվել, ասված է Դել Ռիո քաղաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմակայանի հայտարարության մեջ:
Ավիավթարըտեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ին ռազմակայանից 22 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում՝ Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները ևռազմակայանի ներկայացուցիչները: Տեղի ունեցածի պատճառն առայժմ չի նշվում: