21/11/2017 19:00
Բրազիլիայում ոստիկանը, երեխան գրկին, գնդակահարել է կողոպտիչներին (Տեսանյութ)
Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատանը ոստիկանը, փոքրիկ որդուն գրկած, գնդակահարել է երկու կողոպտիչների, հայտնել է Folha de Sao Paulo-ն, հայտնում է РИА Новости-ն:
Տեղական ոստիկանության սերժանտը՝ քաղաքացիական զգեստով, կնոջ և երեխայի հետ գնումներ էր կատարում դեղատանը, երբ այնտեղ են ներխուժում երկու տղամարդ՝ կողոպտելու նպատակով: Իրավապահը հանել է զենքը և կրակ բացել կողոպտիչների վրա՝ ընդ որում շարունակելով գրկած պահել որդուն: Այնուհետև, ինչպես ցուցադրված է տեսահսկման կադրերում, նա վազել է և երեխան տվել կնոջը: Հանցագործները տեղում մահացել են: