22/11/2017 14:53
Forbes. Քենդալ Ջենները՝ տարվա ամենաբարձր վարձատրվող թոփ-մոդել
Forbes ամսագիրը հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող թոփ-մոդելների վարկանիշը: Առաջին տեղը գրավել է ամերիկուհի Քենդալ Ջենները, հայտնում է ТАСС-ը:
22-ամյա մոդելը կարողացել է ընթացիկ տարում վաստակել 22 մլն դոլար: Այդպիսով, Ջենները երկրորդ տեղն է մղել բրազիլացի մոդել Ժիզել Բյունդհենին, որն այդ վարկանիշը գլխավորում էր վերջին 15 տարվա ընթացքում: Այս տարի 37-ամյա Բյունդհենը վաստակել է 17,5 մլն դոլար: Երրորդ տեղն զբաղեցրել Է Քրիսսի Թեյգենը՝ 13,5 մլն վաստակով: Սա 31-ամյա ամերիկուհու դեբյուտն Է Forbes-ի վարկանիշում: Չորրորդ տեղում 36-ամյա բրազիլացի մոդել Ադրիանա Լիման է (10,5 մլն դոլար): Հինգերորդ տեղը բաժանել են ամերիկուհի Ջիջի Հադիդը և բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին (9,5-ական մլն դոլար):
Ցուցակում տեղ են գտել նաև ամերիկացի մոդել Քառլի Քլոսը (9 մլն դոլար), չինուհի Լյու Վենը (6,5 մլն դոլար), նաև երկու ամերիկուհիներ՝ Բելլա Հադիդը (6 մլն դոլար) և Էշլի Գրեմը (5 մլն դոլար): Մոդելների վաստակը գնահատվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում:
Ընդհանուր գումարը, որն աշխարհի տասն ամենաբարձր վարձատրվող թոփ-մոդելներին հաջողվել է վաստակել այդ ժամանակահատվածում, կազմում է մոտ 110 մլն դոլար: