23/11/2017 13:38
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարումից
ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում զերծ մնալ հակամարտության գոտում իրավիճակի լարումից, հայտարարել է Յենս Ստոլտենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ria.ru-ն:
«Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունը անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտության ռազմական լուծում չկա, և որ ՆԱՏՕ-ն այս հարցում ուղղակիորեն ներգրավված չէ», - լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:
Նա ընդգծել է, որ կազմակերպությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների վերսկսման առիթով:
«Մենք կոչ ենք անում շարունակել բանակցությունների միջոցով լուծում գտնելու ճանապարհն ու զերծ մնալ իրավիճակի լարումից», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: