23/11/2017 10:21
Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը՝ Վաղինակ Աթոյանը։ Ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել։
Թերթը նշել է, որ այս մեկ տարվա ընթացքում թվով չորրորդ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար. նրանք գումար են վերցրել իրենց պաշտպանյալից՝ դատավորին տալու և այդպես գործի ելքը հօգուտ մեղադրյալի կայացնելու համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու են փաստաբանները կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվում, ասել է. «Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երևույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները։ Դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսևորումներն ավելի անհանգստացնող են»։