23/11/2017 10:27
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովներին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ: