Անսպասելի բացահայտում: Ո՞վ է իրականում Ստեփան Ջիգարխանյանը. մանրամասնում է Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը

25/11/2017 15:04

Անսպասելի բացահայտում: Ո՞վ է իրականում Ստեփան Ջիգարխանյանը. մանրամասնում է Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը


Շուրջ երկու ամիս է՝ հանրության ուշադրության կիզակետում 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային ամուսնալուծությունն է: Այս պատմության մեջ առանձին մի թելով շրջանառվում են նաև հայազգի արտիստի հայ ընկերների անունները:

Aysor.am-ը զրուցել է Արմեն Ջիգարխանյանի՝գրեթե 60 տարվա լավագույն ընկերոջ՝ Մոսկվայում բնակվող կինոռեժիսոր, կինոգետ Լևոն Գրիգորյանի հետ, ով նաև հայ արտիստի մասին պատմող առաջին գրքի հեղինակն է:

- Պարոն Գրիգորյան, գիտեմ, որ բավական մտերիմ հարաբերությունների մեջ եք Արմեն Ջիգարխանյանի հետ, նրա վաղեմի ընկերներից եք: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում նրան տեսե՞լ եք:

- Ճիշտ եք, ժամանակին շատ մտերիմ ընկերներ ենք եղել, հազար անգամ իրենց տանը գիշերել եմ: Երբ իր մասին գիրք պետք է գրվեր, ասաց, դա միայն Լևոնը պիտի գրի, որովհետև իմ մասին ամեն ինչ գիտի: Բայց վերջին 2-3 տարին շատ քիչ ենք շփվում, կարելի է ասել՝ ոչ մի կապ չունեմ իր հետ:

- Կես դարից ավելի ընկերություն եք արել, ի՞նչը պատճառ դարձավ հարաբերությունների խզման:

- Առանց որևէ դեպքի, պատճառի, կռվի մեր հարաբերություններն ընդհատվեցին: Վերջին երեք տարիների ընթացքում տարին մեկ անգամ ենք երևի հանդիպում, այն էլ, եթե որևէ ընդհանուր միջոցառում է լինում… Չգիտեմ, երևի հա՛մ ինքն է փոխվել, հա՛մ ես եմ, գուցե, սառել:

- Ոմանք ասում են, որ Վիտալինան ամուսնուն հեռու է պահել իր հայ ընկերներից, միջավայրից: Հնարավո՞ր է, որ ձեր հարաբերություններն էլ հենց նրա ջանքերի շնորհիվ են սառել:

- Որոշ չափով, այո, նման բան կա… Կարծում եմ՝ հին ընկերներից միակը չեմ, ումից հեռացել է: Բայց գիտեք, Արմենը հիմա հայ ընկերներ ունի, որոնց ես չեմ ճանաչում: Մենք այդքան մտերիմ ենք եղել 60, 70, 80, 90-ական թվականներին, բայց ես այս ընկերների մասին առաջին անգամ եմ լսում, եթե փողոցում հանդիպենք, չեմ էլ իմանա, որ Արմենի ընկերն է…Վերջին տարիներին իմ ու իր մեջ «ջիգյարով» խոսակցություն չէր լինում: Այն հաճույքը, որը ժամանակին ստանում էի նրան լսելուց, էլ չկար, իսկ ինքն իսկական հայտնություն էր, կյանքում էլ Սոկրատես էր՝ իմաստուն…

- Ընտանիքներով և՞ս մտերիմ էիք: Ի դեպ, ներկայիս կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի մասին ի՞նչ կարծիքի եք, հոգատա՞ր կին էր:

- Այո, շատ լավ ճանաչում եմ իր նախկին երկու կանանց: Առաջին կինը՝ Ալլա Վաննովսկայան, ով Ռուսական դրամատիկական թատրոնի լավագույն դերասանուհիններից էր, աղջկա ծնվելուց հետո հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել, կարող էր տնային կեղտոտ խալաթով դուրս գալ փողոց: Հոգեբուժարան տեղափոխեցին, հետո մահացավ: Նա և Արմենը դուստր ունեին՝ Լենան, ով 87 թվականին՝ 23-24 տարեկան հասակում, իր սիրած տղայի հետ ավտոտնակում մեքենայի մեջ խեղդվել էր, քանի որ մեքենայի շարժիչը միացված էր եղել:

Արմենի երկրորդ կինը Տատյանա Վլասովան է: Նրան շատ լավ գիտեմ, հիմա էլ ԱՄՆ-ում է բնակվում… Արմենի մայրիկին էի շատ լավ ճանաչում, ով միշտ պատմում էր իր վիշտն՝ Արմենի ողբերգական ճակատագրի մասին… Ինչ վերաբերում է Վիտալինային, շփվել եմ, բայց հազվադեպ: Արդեն Արմենի հետ հանդիպման, նրա տուն գնալ-գալու ժամերը պետք է համաձայնեցնեինք Վիտալինայի միջոցով:

- Ձեզ համար սպասելի՞ էր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկի հարաբերությունների նման ընթացքը:

- Վերջին տարիներին Արմենի հետ շարունակում էր շփվել մեր ընդհանուր ընկերներից կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը, ով նախորդ տարի հեռացավ կյանքից: Ներսեսն ինձ ասում էր՝ Արմենը փոխվել է, իր հետ շատ դժվար է հիմա: Իսկ Վիտալինան շատ հոգատար, ուշադիր աղջիկ է, նման մեկը պետք է նրան… Բայց թե ինչ եղավ հիմա, չգիտեմ, ամեն դեպքում, առանց կրակի ծուխ չի լինում: Եթե Արմենի պես խելոք մարդը զայրացել է ու չի ներում, նման մեղադրանքներ է հնչեցնում, նշանակում է՝ հիմքեր կան:

- Օրեր առաջ Արմեն Ջիգարխանյանի որդեգիր տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, ով ապրում է Լաս Վեգասում, НТВ հեռուստաալիքին հարցազրույց է տվել: Ծանո՞թ եք Ստեփանին, ի՞նչ հարաբերությունների մեջ էին հայր ու որդի:

- Իրականում, Ստեփանի կենսաբանական հայրը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է, ով, ցավոք, վերջերս հեռացավ մեզանից:

Ստեփանի մայրը՝ Արմենի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան, ով, ինչպես ասացի, հիմա ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, Սաշա Գրիգորյանի կինն է եղել, Արմենի հետ ընդհանուր զավակներ չունեն… Փոքր տարիքում Արմենը նրան որպես հարազատ տղա է ընդունել, բայց երբ մեծացավ, նրանց հարաբերությունները փոխվեցին: Տղայից նա շատ դժգոհ էր, չէր ընդունում, ու հիմա նրա հայտնվելն ինձ համար անսպասելի էր…

- Ստեփանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ հայրը (Արմեն Ջիգարխանյանը - հեղ.) իրեն ժամանակին մեղադրել է խաղամոլության մեջ:

- Կա՛ր, կա՛ր, նման անդուր բաներ կա՛ր: Հաջողակ որդի չէր, որպես անձնավորություն՝ հաճելի չէր նրա հետ շփվելը…

- Ինչպե՞ս է, որ Ստեփանը ոչ թե Գրիգորյան, այլ Ջիգարխանյան ազգանունն է կրում:

- Որովհետև դա շատ ավելի ճանաչված ազգանուն է ու իր համար ավելի օգտակար է, այսպես ասած, այցեքարտ: Իր հարազատ հոր հետ, իմ իմանալով, կապը չի պահել: Դրա մեղավորը մայրը՝ Տանյան էր, ով թույլ չէր տալիս, որ որդին Սաշայի հետ շփվի:

- Պարոն Գրիգորյան, որքան էլ վերջին տարիներին մտերիմ չեք եղել, այնուամենայինիվ, Ձեր վաղեմի ընկերը ներկայում հիվանդանոցում է: Չե՞ք պատրաստվում այցելել նրան, տեղեկանալ առողջության մասին:

- Շատ կցանկանայի նրան տեսնել, բայց նրա կյանքը հիմա իսկական դետեկտիվ է հիշեցնում, որի մեջ չեմ ուզում ներգրավվել, իրավիճակն ավելի բորբոքել: Թաքնվում է, բոլորից խուսափում, նույնիսկ սեփական քրոջը չցանկացավ տեսնել: Երբ ամեն ինչ կհանդարտվի, մենք անպայման կհանդիպենք…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:46 «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Այսօր, 11:40 Հույս ունեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ կոչի համար. Բաբաջանյան Այսօր, 11:34 ՀՀ գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային ցենզն իջեցվեց Այսօր, 11:28 «Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք. Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին Այսօր, 11:20 Ներառել ենք հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները. նախարար Այսօր, 11:14 Սրանք մարդ չեն. պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին. Միքայել Մինասյան Այսօր, 11:06 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 10:57 Ոստիկանությանը կթույլատրվի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնել Այսօր, 10:51 Պետհամարանիշներից մեկի բացակայության դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք՝ չհանելով երկու բալը. ԲՀԿ-ն առաջարկ ունի Այսօր, 10:44 Արցախի համապետական ընտրությունները՝ մարտի 31-ին Այսօր, 10:36 Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան Այսօր, 10:35 «Հելանք կանգնանք Փաշինյանի կողքին, որ հին կառավարության ծրագրերը չգա մեյդան». Մխչյանցիները ակցիայի են դուրս եկել Այսօր, 10:19 Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան Այսօր, 10:16 Մի քանի հարյուր անասնապահ որոշ ավտոճանապարհներ են փակել Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել Այսօր, 10:10 «Փաստ». «Իմ քայլը» խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի Այսօր, 10:07 «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները Այսօր, 10:03 «Իրատես». Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն դարձրեց Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ԱԺ հանձնաժողովը կհանդիպի Արսեն Թորոսյանին և պարզաբանումներ կպահանջի Այսօր, 09:54 «Փաստ». Մսավաճառների բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի, փոքր-ինչ խնդրահարույց է. Սերգեյ Ատոմյան Այսօր, 09:44 «Իրատես». Իշխանություններն ամենևին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի Այսօր, 09:40 «Փաստ». Տնտեսական առումով բարդ տարի է լինելու Այսօր, 09:35 «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը 20/01/2020 22:29 Գյուղացին չի տուժում. Գեորգի Ավետիսյանը՝ անասնապահների բողոքի ակցիայի մասին 20/01/2020 20:37 Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել. ԱԱԾ 20/01/2020 20:10 Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան 20/01/2020 19:31 Ozon-ն աշխատանքից ազատելու է առաքիչների մեծ մասին 20/01/2020 19:22 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական 20/01/2020 19:13 Արքայազն Հարրին տխրել է, որ թագավորական պարտականություններից զրկվել է 20/01/2020 19:01 Պեկինի հիվանդանոցում խոհանոցային դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա 20/01/2020 18:56 Անասնապահների ակցիայի պահին 5 ավտոբուս ոստիկան էր բերվել կառավարության շենքի մոտ 20/01/2020 18:44 Շոյգուն հորդորում է ամրապնդել ՀԱՊԿ-ի ներուժը 20/01/2020 18:40 Վայոց Ձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար 20/01/2020 18:35 Զարիֆը սպառնում է Եվրոպային դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 20/01/2020 18:24 ԱԺ-ն քննարկում է ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկումը թույլատրելի դարձնելը. կառավարությունը դեմ է 20/01/2020 18:18 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է 20/01/2020 18:15 Չինաստանում հանգստյան օրերին գրանցվել է թոքաբորբի ավելի քան 130 նոր դեպք 20/01/2020 18:12 Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման նպատակով 20/01/2020 17:43 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ԱԱԾ 20/01/2020 17:39 Հիմա կասեն՝ «մտավորականներիս վիրավորեց», լավ եմ անում, չէր կարելի այդքան իջեցնել պետական մրցանակի սանդղակը. Զոհրաբյան 20/01/2020 17:31 Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի՝ 47-ամյա բնակչին 20/01/2020 17:25 Մեծ Բրիտանիայի դեսպանությունը չի մեկնաբանում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը 20/01/2020 17:13 Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառել, որ կառավարող ուժի սուբյեկտիվ մոտեցումենրն ու ճաշակը չպարտադրվեն. Լուսինե Բադալյանը՝ պետական մրցանակի շնորհման մասին 20/01/2020 17:07 Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին 20/01/2020 16:48 Հայաստան է ժամանում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը 20/01/2020 16:28 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն 20/01/2020 16:18 Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ է զոհվել կամրջի փլուզվելու հետևանքով 20/01/2020 16:09 Կանզաս Սիթիում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել 20/01/2020 15:54 Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ երկխոսություն սկսելու մասին 20/01/2020 15:35 Նավթի գներն աճում են 20/01/2020 15:26 Մեր քաղաքացիներն ունեն իրավունք օգտվել մսամթերքից, որը սերտիֆիկացված է. այս փոփոխությունները պիտի անենք. Ենգիբարյանը՝ սպանդանոցների մասին 20/01/2020 15:15 Պուտինը փոխել է ՌԴ գլխավոր դատախազին 20/01/2020 15:08 Ավելի մտահոգիչ է բնական աճի խնդիրը, քան միգրացիան․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ) 20/01/2020 15:04 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան 20/01/2020 15:00 Անկարայում գնահատել են Լիբիայի հարցով Բեռլինի հանդիպումը 20/01/2020 14:52 «Կամպ Նոու» մարզադաշտում Մեսին խփել է 250-րդ գոլը 20/01/2020 14:46 Մսագործները դադարեցրեցին բողոքի ակցիան՝ վաղը ճանապարհներ փակելու խոստումով 20/01/2020 14:44 Մեզ պետք է ազգային ծրագիր ունենալ․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ) 20/01/2020 14:32 Թրամփը նշում է նախագահության 3-րդ տարին՝ իմպիչմենթի ֆոնին 20/01/2020 14:25 Պլանային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 20/01/2020 14:18 Մեքենայի պետհամարանիշերից միայն մեկի բացակայության դեպքում առաջարկում եմ կիրառել 20․000 դրամ տուգանք և 2 բալ. Գևորգ Պապոյան 20/01/2020 14:16 Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող բագրավանցիները փակել են Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու մի հատվածը 20/01/2020 14:14 Մինչև կաթսային հասնելը միսը 4 տեղ հարկվում է, տակը բան չի մնում. մսագործ 20/01/2020 14:08 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստանից» կընդգրկվի Տարոն Սիմոնյանը 20/01/2020 14:00 Չեմ կարծում՝ տեղին է, որ շահարկումների առարկա դառնա. Մակունցը՝ Կուտոյանի հոգեհանգստին Փաշինյանի բացակայության մասին 20/01/2020 13:53 Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 20/01/2020 13:47 Գեորգի Կուտոյանի սպանության կամ ինքնասպանության հանգամանքներն ամբողջական պետք է բացահայտվեն. հարցն առնչվում է երկրի անվտանգությանը. «Վերնատուն» 20/01/2020 13:40 Մենք այժմ լատենտ դեպոպուլացիայի փուլում ենք․ Միքայել Մալխասյան (Տեսանյութ) 20/01/2020 13:33 Չեմ հիշում, որ ՀՀ նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը լինի այնքան ուժեղ, որքան այսօր է. Մակունց 20/01/2020 13:27 Գեորգի Կուտոյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 20/01/2020 13:23 Մեր միսն են ուտում. մի շաբաթ Երևան միս չմտնի, սոված կմնան. ցուցարար 20/01/2020 13:20 Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մինչև 2009 թվականը չի ունեցել տեղեկատվական քաղաքականություն. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ) 20/01/2020 13:11 Սպանդանոցային մորթի պարտադիր լինելուն դեմ ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան 20/01/2020 12:56 Չունենք որևէ երաշխիք, որ ադրբեջանցիները փորձ չեն անի կրկնելու նորից Բաքվի ջարդերը. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ) 20/01/2020 12:50 Վաղ թե ուշ ՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում կհանդիպեն Հայաստանն ու Ադրբեջանը. Արա Ղազարյան 20/01/2020 12:42 Դիզվառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 20/01/2020 12:33 Պարգևատրումների համար պետբյուջեից առողջապահության նախարարությանն ավելի քան 185 միլիոն դրամ է հատկացվել 20/01/2020 12:30 Տեխասում երկու մարդ է մահացել համերգի ժամանակ հրաձգության հետևանքով 20/01/2020 12:22 Արմեն Թավադյանի կալանքն ավելի շատ մամուլի հետ է կապված, որովհետև իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորում են կոնկրետ հեռուստաալիքներ. Լևոն Քոչարյան 20/01/2020 12:12 Վիկիլիքսի հրապարակումները Մարտի 1-ի մասին. Մաս 2 20/01/2020 12:03 Այդպիսի խոսակցություն չի եղել. Ծառուկյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության մասին 20/01/2020 12:00 Զելենսկին նշել է, թե երբ հրաժարական կտա նախագահի պաշտոնից 20/01/2020 11:56 ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին 20/01/2020 11:52 Հրայր Թովմասյանի հարցում չպետք է առաջնորդվել քմահաճույքով կամ ցանկությամբ. ԲՀԿ ղեկավար 20/01/2020 11:48 Այն, ինչ 2015-ին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին. Ծառուկյան 20/01/2020 11:43 Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիները ազատվել են վիզայի պահանջից 20/01/2020 11:36 Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին 20/01/2020 11:30 Եթե այս խորհրդարանը լուծարվեց, մյուսը եկավ, ոչ մի բան չի փոխվելու. ԲՀԿ ղեկավար 20/01/2020 11:28 Սպանդանոցների հարցում ծանրությունը նորից թողնում են ֆերմերների վրա. Ծառուկյան 20/01/2020 11:25 Սա ձև չի էլի, սա անելու բան չի, որ դուք անում եք. Մարուքյանը զայրացավ 20/01/2020 11:15 ՀՀ նախագահի աշխատակազմից «արհեստածին» են որակում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին առնչվող քննարկումները 20/01/2020 11:08 Դա անելու բան չի, որ անում են. Գագիկ Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին 20/01/2020 11:05 Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան 20/01/2020 11:02 Ազգային գրադարանում կբացվի գրքափոխանակության անկյուն 20/01/2020 10:53 Պերմի հյուրանոցներից մեկում խողովակի ծակվելու հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի 20/01/2020 10:41 Ալյասկայում վտանգի կարմիր մակարդակ են մտցրել ավիացիայի համար՝ հրաբխի պատճառով 20/01/2020 10:30 ԱՆ-ն հորդորում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալ բացառապես նախարարության կայքէջից 20/01/2020 10:23 Դելիում տրանսպորտի դեպարտամենտի շենքում հրդեհ է բռնկվել 20/01/2020 10:15 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Տվյալ բաժնի վերջին նյութերը