Նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից. Բոգդան Աթանեսյանի նոր ֆիլմով հետաքրքրվել են Անկարայի փառատոնից

29/11/2017 15:02

Նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից. Բոգդան Աթանեսյանի նոր ֆիլմով հետաքրքրվել են Անկարայի փառատոնից


Սցենարիստ, ռեժիսոր Բոգդան Աթանեսյանը շուտով հանրությանը կներկայացնի իր առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է Մեծ Եղեռնի օրերին նահատակված հայ բանաստեղծների հիշատակին: 29 րոպե 59 վայրկյան տևողությամբ «Ցորյանի ծովեր»-ը նկարահանվել է Մարտունիի շրջանի Արծվանիստ գյուղում: Դերակատարներն են Բաբկեն Չոբանյանը, Լուսինե Հարությունյանը, Սարգիս Հարությունյանը և այլք: Երաժշտական ձևավորումը կատարել է կոմպոզիտոր Լևոն Թևանյանը:

Aysor.am-ի հետ զրույցում Բոգդան Աթանեսյանն անդրադարձավ ֆիլմի ոչ միայն ստեղծագործական ընթացքին, այլև՝ ֆինանսական դժվարություններին ու փառատոնային ճակատագրին:

- Պարոն Աթանեսյան, սա Ձեր առաջին գեղարվեստական ֆիլմն է: Համարձակ քայլ չէ՞ որպես գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր դեբյուտը հենց այս թեմայով սկսելը:

- Իհարկե, սա ռիսկային քայլ է, քանի որ այսպիսի թեմաները ցանկացած ստեղծագործողի համար վտանգավոր են: Հրանտ Մաթևոսյանին հարցրել էին, թե դուք այսքան գրվածքներ ունեք, բայց ոչ մեկը Ցեղասպանության թեմայով չէ: Նա պատասխանել էր, որ ֆիզիկական ցավ է ապրում Ցեղասպանության մասին նույնիսկ մտածելիս: Գրելը նրան առավել կցավեցնի… Ես իրեն լիովին հասկանում եմ: Բայց սա հարցի մի կողմն է միայն: Մյուս կողմից, եթե դու, այնուամենայնիվ, վճռում ես անդրադառնալ նման թեմային, ապա պետք է հստակ գիտակցես պատասխանատվության գերագույն աստիճանը, քանի որ գործ ունես ժողովրդիդ ամենացավոտ ու ամենանուրբ զգացմունքների հետ: Սայթաքելու իրավունք չունե՛ս, կիսատ-պռատության իրավունք չունե՛ս, թերկատարության իրավունք չունե՛ս: Վերջապես՝ արյունահեղության տեսարաններին անհարկի անդրադառնալու իրավունք չունե՛ս: Սա անձնական պատասխանատվության խնդիր է:

Ու երբ ֆիլմը նայեք, կտեսնեք՝ արյունոտ տեսարաններ, բուն կոտորածին առնչվող կադրեր չկան: Պարտադիր չի պատմել պատերազմի մասին՝ պատերազմ պատկերելով: Առանցքում պետք է լինի մարդը, նրա հոգեվիճակը և այն, թե ինչ փոխեց այդ պատերազմը նրա ճակատագրում: Իսկ պատերազմ ու Ցեղաղասպանություն, արյուն պատկերելելով կարող ես և չստանալ մարդու վերապրումները:

- Մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:

- Գրեթե բոլորն են տեղյակ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին նաև հայ մտավորականների, բանաստեղծների հետ: Մի քանի օրվա մեջ բոլորին ձերբակալեցին, ապա ոչնչացրին: Այս իրականությունն ինձ միշտ հանգիստ չի տվել. գրականության մեջ, թատրոնում այս թեման շոշափվել է, բայց գոնե իմ տեսած ֆիլմերում Դանիել Վարուժանի, Սիամանթոյի կամ Սևակի ողբերգական կենսագրությանը ոչ-ոք չի անդրադարձել…

- Ձեր հերոսը այս գրողներից որևէ մե՞կն է:

- Ոչ, չցանկացա կենտրոնանալ որևէ մեկի անձի վրա, այլ ստեղծեցի մտավորականի մի հավաքական կերպար: Եվ ասեմ ավելին, ֆիլմում նրա մասին խոսում են, ֆիլմի ամբողջ առանցքում նրա կյանքն է, ամեն ինչ կառուցված է նրա շուրջ, բայց ինքը պատկերային շարքում գրեթե բացակայում է:

- Սցենարը որքա՞ն ժամանակում եք գրել:

- Մոտ երկու ամսում, բայց այնպես չի, որ ամեն օր կարողանում էի ժամանակ հատկացնել գրելուն: Նկարահանումներն էլ ուղիղ 4 օր են տևել, որից միայն երկու գիշեր է նկարահանող խումբը կարողացել հանգստանալ:

- Դերասանների ընտրությունն ինքնե՞րդ եք կատարել:

- Քանի որ սա հեղինակային ֆիլմ է, ապա ես ինձ նման ազատություն ընձեռելու հնարավորություն ունեի: Իհարկե, բացի Բաբկեն Չոբանյանից մյուս դերասանները կինոյում քիչ են նկարահանվել, կամ առհասարակ նման փորձ չունեին, բայց շնորհալի արտիստներ են:

Գլխավոր հերոսին՝ Սահակին մարմնավորող Սարգիս Հարությունյանը դերասան չի, մասնագիտությամբ ռեժիսոր է, ու սա իր համար դեբյուտ է: Գուցե չհավատաք, մեր ստեղծագործական խմբից, դերասաններից շատերը, ծանոթանալով սցենարին, ասացին՝ պատրաստ են անվճար աշխատել, ոչինչ չեն ուզում իրենց աշխատանքի դիմաց:

Ավելին, ոմանք նույնիսկ ֆինանսապես աջակցեցին նախագծին, ինչպես, օրինակ, բեմադրող նկարիչ Սուրեն Համբարձումյանը: Ես անչափ երախտապարտ եմ մարդկանց, ովքեր հավատացին այս նախագծին և կիսեցին ինձ հետ այն իրականցնելու բոլոր դժվարությունները: Չեմ կարող այստեղ անուն առ անուն նշել նրանց, բայց կրկնում եմ, որ առանց նրանց ոչինչ չէի կարող անել:

- Բաբկեն Չոբանյանին թուրք հնավաճառի դերն է բաժին հասել, այնինչ, մենք նրան սովորաբար դրական կերպարներում ենք տեսել: Չսրտնեղե՞ց, երբ իմացավ՝ ում է մարմնավորելու:

- Ոչ, ասեմ, որ Բաբկենն իր դերը շատ է սիրում: Գիտեք, ցանկացած լավ դերասանի համար բացասական կերպար խաղալը նվեր է: Ներքին, ստեղծագործական դժվարությունները շատ են լինում, ինչն իսկական պարգև է արտիստի համար… Բայց նկատեմ, որ թուրք հնավաճառի դերն այնքան էլ բացասական չեմ համարում: Ես չեմ արդարացնում կերպարի բարոյական նկարագիրը, բայց նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից:

- Այս թեման մեզ համար բավական նուրբ է: Սովորաբար, դրան անդրադառնալիս, մենք «սևի ու սպիտակի» տարանջատում ենք անում. Ճի՞շտ է արդյոք թուրք ժողովրդի համատարած սևացումը:

- Տեղի է ունեցել նախճիր: Երկիր մոլորակի պատմության մեջ ամենասոսկալի հանցագործություններից մեկը: Ուզենք թե չուզենք մենք, ուզեն թե չուզեն թուրքերը, այդ մեղքը կախված է մնալու նրանց գլխներին այնքան, քանի դեռ թուրքական պետությունը, մտավորականությունը, հասարակությունը իր ամբողջ հավաքականության մեջ չընդունի տեղի ունեցածի փաստը: Ես որպես հայ, գլուխ եմ խոնարհում այն բոլոր թուրք անհատների առջև, ովքեր այդ օրերին անձնական կյանքը վտանգելով փորձել են փրկել մարդկանց, ապաստան տվել, նույնիսկ մեկ բաժակ ջուր տվել: Բայց հավաքականության իմաստով թուրք ժողովուրդը քավության խնդիր ունի:

- Ֆիլմը թուրքերենով է նկարահանված, այլ լեզուներով և՞ս կթարգմանվի:

- Այո, թարգմանվելու է հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նաև սուբտիտրեր կլինեն: Ամեն ինչ պետք է արվի, որ ֆիլմը լայն տարածում ու հանդիսատես ունենա:

- Հայ դերասանները չդժվարացա՞ն թուրքերենի հարցում, թե՞ տիրապետում էին լեզվին:

- Իսկապես, շատ մեծ դժվարություն էր, հատկապես, որ բարդ լեզու է: Բայց քանի որ թուրքերենի հրաշալի մասնագետներ ունենք, նրանք մեր դերասանների հետ աշխատեցին ու շեշտադրությունը, առոգանությունը հնարավորինս շտկեցին:

- Պարոն Աթանեսյան, ֆիլմը աջակիցներ, հովանավորներ ունի՞, բյուջեն որքա՞ն է կազմում:

- Ճիշտն ասած, եթե պետությունը կամ որևէ անհատ պատրաստ լիներ գումարը միանգամից հատկացնելու, նախապես հաշվարկ կանեի ու բյուջե կներկայացնեի: Բայց քանի որ ծախսերը մեծամասամբ ինքս եմ հոգացել իմ սեփական գրպանից, հարազատներիս և ընկերներիս աջակցությամբ, ու դեռևս որոշակի ծախսեր էլ կան անելու, դեռևս մանրամասն հաշվարկ չեմ արել, թե կոնկրետ որքան է ծախսվել մինչ այժմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ 1 մլն 800 հազար դրամ կինոկենտրոնի միջոցով մշակույթի նախարարությունն է հատկացրել, որից նաև պետական հարկերն ենք վճարել: Մոտավորապես այդ գումարի եռապատիկն էլ հատկացրել ենք մենք:

- Հռուստաէկրաններին կցուցադրվի՞:

- Անկեղծ ասած՝ Հայաստանում հեռուստաընկերություններին ձեռնտու չի այս կարգի ֆիլմեր ցուցադրել: Բայց եթե նման ցանկություն հայտնեն, դեմ չեմ լինի, կքննարկենք (ժպտում է՝ հեղ.):

- Իսկ փառատոնային ճակատագիր կունենա՞:

- Արդեն իսկ Անկարայից են հետաքրքրվել: Դա միջազգային փառատոն է, հետաքրքրվողն էլ փառատոնի միջազգային բաժնի ղեկավարն է: Հենց նրա ղեկավարած հանձնաժողովն է ընտրում տարբեր երկրներից ուղարկված հայտերը: Չգիտեմ՝ այս ֆիլմը կթույլատրե՞ն ներառել այդ փառատոնում, կունենա՞ արժանիքներ, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ նման գաղափարներով ֆիլմեր ընդունում են: Վերջին տարիները ցույց են տվել, որ թուրք հասարակության, հատկապես՝ մտավորականության զգալի հատվածն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը:

- Պարոն Աթանեսյան, քանի որ թեման բավական նուրբ է, հնարավո՞ր է իրենք պայման դնեն՝ ֆիլմում որոշակի փոփոխություններ անել, ինչ որ հատված հանել կամ խմբագրել:

- Ես նախապես զգուշացրել եմ, որ որևիցե փոփոխություն անելու թույլտվություն չեմ տա: Ինձ համար Ցեղասպանությունն անհերքելի փաստ է: Կարող ենք այս թեմայի շուրջ զրուցել, տեսակետներ փոխանակել, բայց փաստը հարցականների ենթակա չէ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան Այսօր, 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո Այսօր, 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով Այսօր, 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս Այսօր, 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Այսօր, 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք Այսօր, 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին Այսօր, 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Այսօր, 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Այսօր, 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ Այսօր, 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Այսօր, 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին