29/11/2017 16:26
Ռուսաստանի բոլոր գնացքներն Ուկրաինիայի շրջանցմամբ կերթևեկեն մինչև տարեվերջ
Բոլոր գնացքների՝ Ուկրաինայի շրջանցմամբ երթևեկությունը նոր երկաթուղագիծ՝ Ժուրավկա - Միլերովո կփոխադրվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ելույթ ունենալով III Երկաթուղային համագումարում, հայտնում է ТАСС-ը:
«Մինչև այս տարվա վերջն այդ ուղղությունը կաշխատի լրիվ ծավալով, և մենք գնացքների երթևեկությունը լիովին կփոխադրենք նորմատիվային գրաֆիկին համապատասխան, դրանք 62 զույգ մարդատար գնացքներ են և 30 զույգ բեռնատար գնացքներ», - ասել է նա:
137 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղին անցնում է Վորոնեժի և Ռոստովի մարզերի տարածքով: Ճանապարհին կառուցված են յոթ նոր երկաթուղային կայարաններ: