30/11/2017 20:06
Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը մտադիր չէ վերանայել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանը
Ֆրանսիան մտադիր չէ վերանայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС–ը։
«Ֆրանսիան չի պատրաստվում վերակնքել այդ պայմանագիրը կամ փոփոխել այն», – հայտնել են ԱԳՆ–ից և նշել, որ այն դիտարկում են որպես «սոլիդ համաձայնագիր»։
«Մենք հակված ենք, որ կողմերը հանգամանորեն կատարեն այդ համաձայնագիրը», – նշել են ԱԳՆ–ից։