01/12/2017 12:38
Համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ. Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրի մասին
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը երկկողմ համագործակցության պայմանագիր չէ, որովհետև այն ոչ միայն ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիր է, այլ՝ ՀՀ և ԵՄ անդամ պետությունների, «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք հանդես ենք գալիս որպես ընտանիք: Այս համաձայնագիրը շատ հանգրվանային նշանակություն ունի և ճանապարհի սկիզբ է: Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման հեռանկարների համար», - նշեց Սվիտալսկին:
Դեսպանի խոսքով՝ պայմանագիրը ոչ միայն օգուտ է Հայաստանին և անդամ պետություններին, այլև՝ տարածաշրջանի համար. «Այս համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ: Սա բոլորիս օգուտի համար է: Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային դրույթ կլինի ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ»:
Համաձայնագրի կյանքի կոչման համար Սվիտալսկին նաև կարևորեց ՀՀ և ԵՄ խորհրդարանների ու քաղհասարակության գործոնը՝ պնդելով, որ դրանց դերը համաձայնագրում ամրագրված դրույթների կյանքի կոչման համար բավականին մեծ է: