01/12/2017 13:30
Պակիստանի համալսարանական տարածքում հրաձգության հետևանքով 11 մարդ է տուժել (Տեսանյութ)
Պակիստանի Փեշավար քաղաքի Գյուղատնտեսական համալսարանի տարածքում 3 անհայտ անձանց հարձակման հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել, այդ թվում՝ 7 ուսանող, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Geo TV-ին:
Հայտնի է, որ դիմակավորված հարձակվողները մտել են համալսարանի տարածք և կրակ բացել ուսանողների վրա: Հեռուստաալիքը հաղորդում է, որ փողոցից լսվել են հրաձգության և առանձին պայթյունների ձայներ: Dawn պարբերականի տեղեկություններով՝ չարագործներին հաջողվել է մտնել ուսանողական հանրակացարան, սակայն անհայտ է, թե այդ պահին այնտեղ քանի ուսանող է եղել:
Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանության և բանակի ջոկատները: Ընթանում է հարձակվողներին չեզոքացնելու գործողություն: Geo TV-ի տեղեկություններով՝ ուժայիններին հաջողվել է նրանցից մեկին ոչնչացնել:
Փեշավար քաղաքի Գյուղատնտեսական համալսարանի տարածքում հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» ահաբեկչական շարժման պակիստանյան թևի՝ «Թեհրիք ի Թալիբան Պակիստան»-ի գրոհայինները:
Ispr
— PTV News (@PTVNewsOfficial) December 1, 2017
Terrorists attack Agricultural University Directorate Peshawar. Army troops reached site. Terrorists cordoned inside. Exchange of fire in progress.
One out of 3-4 terrorists killed.
Army aviation doing air surveillance of area.
Eight students evacuated from hostel pic.twitter.com/wDBVTcvib1