01/12/2017 14:01
Արգենտինան դադարեցնում է «Սան Խուան» սուզանավի անձնակազմին փրկելու գործողությունը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են կորած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի 44 անդամին փրկելու գործողությունը, հայտնում է «Интерфакс»-ըч հղում անելով Associated Press գործակալությանը:
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին պարզաբանել է, որ ավելի քան 15 օր տևած որոնումներն ընթացել են կրկնակի ավելի երկար, քան փրկության գործողության համար սահմանված Է նման դեպքերում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ քանի դեռ նավը չի գտնվել, ռազմածովային ուժերը չեն հայտարարի անձնակազմի զոհվելու մասին: Ըստ որում նշվել է, որ, եթե սուզանավին չի հաջողվել ջրի մակերես բարձրանալ, այնտեղ թթվածնի պաշարը կբավականացներ 10 օրվանից ոչ ավելի: Արգենտինայի հարավում որոնողական գործողությունը շարունակվում Է, դրան մասնակցում է 12 երկիր: