01/12/2017 15:02
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավորություն է տալիս տնտեսապես զարգացնել Հայաստանը. Հովհաննես Իգիթյան
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը չի ստեղծվել նրա համար, որ կամուրջ դառնա, «և-և»-ի կամ «կամ-կամ»-ի քաղաքականություն իրականացնի, ԱԺ-ում ընթացող «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումների ժամանակ ասաց միջազգայնագետ, ԱԺ նախկին գումարումների պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Այդ համաձայնագիրն այդ խնդիրների համար չէ: Այն հնարավորություն է տալիս տնտեսապես զարգացնել Հայաստանը ու բացել իր տարածքները այլ արտադրողների համար», - ասաց նա՝ ընդգծելով, որ համաձայնագիրը հնարավորություն է ստեղծելու, որ ՀՀ-ն բացվի ցանկացած արտադարանքի համար և կապ չունի դա ԵԱՏՄ, թե այլ զարգացած երկիր է:
Իգիթյանը նաև նկատեց, որ 2013 թվականին ՀՀ-ն հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, մինդչեռ ԵՄ-ն ոչ միայն չպատժեց ՀՀ-ին, այլ ընդլայնեց GSP+ը թե քանակի,թե քվոտաների տեսակետից:
«Մենք GSP+ն օգտագործում ենք, երևի թե, 10 %-ով ու շատ կարևոր է, որ պետական գնումներին մասնակցեն նաև եվրոպական երկրներից», - հավելեց նա: