01/12/2017 11:11
Մոսկվայի և Վաշինգտոնի «փոքրիկ» տարբերության մասին է խոսել Մարգարիտա Սիմոնյանը
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «փոքրիկ» տարբերությունն այն է, որ Ռուսաստանը ողջ աշխարհին «ժողովրդավարություն» չի սովորեցնում: Նման կարծիք է հայտնել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Россия 1»-ի «60 րոպե» հաղորդման եթերում:
Սիմոնյանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հետ դիմակայությունը համապատասխանում է ամերիկյան վարչակազմի շահերին:
«Ռազմա-արդյունաբերական համալիր, զենքի վաճառք, զենքի արտադրություն, դա ամերիկյան տնտեսության հսկայական հենասյունն է: Այդ իսկ պատճառով այդ երկիրը դուրս չի գալիս պատերազմներից և ոչ թե այն պատճառով, որ Ամերիկան պաշտպանում է որոշակի ժամանակավոր ազատությունն ու ժողովրդավարությունը, որին իրենք էլ չեն հավատում», - հայտարարել է Սիմոնյանը:
Նա նաև նշել է, որ հակամարտությունն ԱՄՆ-ի հետ ապագայում էլ ավելի կուժեղանա, քանի որ Վաշինգտոնի համար նման մոտեցումը համարվում է «ճշգրիտ, գործնական և պրագմատիկ դիրքրոշում»: