02/12/2017 15:40
Սիրիական ՀՕՊ-ը կասեցրել է Իսրայելի արձակած հրթիռային հարվածը
Սիրիական հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Իսրայելի արձակած հրթիռային հարվածը, հայտնել է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ այս գիշեր՝ տեղական ժամանակով 0.30-ին, իսրայելցի զինվորականները մի քանի «երկիր-երկիր» տիպի հրթիռ են արձակել Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ։
ՀՕՊ-ը կասեցրել է դրանք և ոչնչացրել երկու թիրախ, հայտնել է հեռուստաալիքը՝ ընդգծելով որ դիրքերին հասցվել է նյութական վնաս։
Հաղորդագրության մեջ միջադեպն անվանել են «անթաքույց հարձակում»։
РИА Новости-ի տեղի աղբյուրը հաստատել է, որ հարձակումը տեղի է ունեցել Դամասկոսից դեպի հարավ:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հարվածի մասին լուրի մեկնաբանությունից հրաժարվել են։