04/12/2017 17:34
Հայ լրագրողն արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի
Նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Տյումեն քաղաքում կայացել է «ՏԷՖԻ-Տարածաշրջան-2017» համառուսական հեռուստատեսային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը, փոխանցում է ekaterinburg.bezformata.ru-ն:
«Հրապարակախոսական ծրագիր» անվանակարգում հաղթել է հայ լրագրող, պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանի՝ Եկատերինբուրգի «Չորրորդ ալիք»-ով հեռարձակվող «Լրագրողական հետաքննությունների բյուրո» հաղորդումը: Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ավանդի համար մրցանակ է ստացել «41 ալիքի» Վլադիմիր Զլոկազովը: