05/12/2017 16:17
Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները և փորձում էին տանել նրան, հայտնել է РИА Новости-ի թղթակիցը:
Սաակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չէր հաջողվում տեղափոխել նրան:
Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա և կոտրել հետևի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սաակաշվիլիին:
Նրա կողմնակիցները շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին և նրան հեռու տարել ուժայիններից: Ընդ որում, բազմության միջից Սահակաշվիլին ցույց էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար: