05/12/2017 13:54
ԱԻՆ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյան. Ես իմ կամքով դուրս չեմ եկել
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն պաշտոնանկությունից հետո այսօր առաջին անգամ հանդիպում էր լրագրողների հետ:
Հիշեցնենք, Ն.Գրիգորյանը, ըստ ՀՀ ԱԻՆ-ի, մայիսի 5-ին ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, Ն.Գրիգորյանը պատասխանեց. «Ես իմ կամքով դուրս չեմ եկել: Կասեմ միայն այդքանը»:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Նիկոլայ Գրիգորյանը հաստատել էր, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, սակայն պատճառների մասին չէր ցանկացել խոսել, նշելով միայն, որ ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգա ու կմանրամասնի, թե որն է եղել ազատման դիմումի պատճառը։
«Բոլորն անպայման կիմանան, թե ինչու եմ գնացել այդ քայլին», - նշել էր նա։