06/12/2017 10:42
Ուկրաինայում Սաահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ոստիկանությանն է փոխանցել Միխեիլ Սաահակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն, փոխանցում է ТАСС-ը;
«Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստել և Ազգային ոստիկանության ղեկավարին է հանձնել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը», - հայտարարել է Լիսենկոն երկրի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա պարզաբանել է, որ նման որոշումը կայացվել է այն պատճառով, որ Սաակաշվիլին « ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին փախել է կալանքից»: