06/12/2017 20:45
Lamborghini ներկայացրել է ամենաարագ արտաճանապարհային ավտոմեքենան (Տեսանյութեր)
Իտալական Lamborghini ավտոարտադրողը պաշտոնապես ներկայացրել է Urus արտաճանապարհային մոդելը, հայտնում է Lenta.ru-ի թղթակիցը:
Արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի Սանտ-Ագաթա-Բալանյեզե քաղաքի գործարանում:
Lamborghini Urus-ը համալրված է 4 լիտր 650 ձիաուժով բեփնզինային V8 երկտուրբո շարժիչով: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 306 կմ/ժ է: 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: