06/12/2017 16:32
Կրեմլում կոչ են արել չշտապել ՄՕԿ-ի որոշման գնահատումների հարցում
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար, հայտնում է «Интерфакс»-ը:
«Անհրաժեշտ է բացառել հույզերը և ամենայն լրջությամբ վերլուծել այն որոշումները, որոնք ՄՕԿ-ն ընդունել է մեր երկրի նկատմամբ, նախքան դրա վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ անելը», - լրագրողներին ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է. «Ամեն դեպքում մենք պետք է պատասխանենք մի շարք հարցերի, դրա համար կպահանջվեն շփումներ ՄՕԿ-ի հետ, այժմ անհրաժեշտ է որոշել, թե ով և ինչպես կվարի այդ շփումները»:
Պեսկովը նաև նշել է, որ ներկայում հարկավոր է կենտրոնանալ ռուսաստանցի մարզիկների պաշտպանության, այլ ոչ թե ռուսաստանցի պաշտոնյաներին, այդ թվում՝ փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին պատժելու թեմայի վրա: