06/12/2017 17:07
Պեսկով. Պուտինը կարող է ցանկացած օր հայտարարել առաջիկա նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ցանկացած օր հայտարարել առաջիկա նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta.ru–ն։
«Պետք է պատրաստ լինենք ամեն օր։ Թե երբ նա նման որոշում կկայացնի, ես չգիտեմ, իսկ շշուկները մեզ մոտ ամեն օր շրջում են», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով որոշ փորձագետների այն ենթադրությունները, որ Պուտինը մտադիր է դեկտեմբերի 6-ին հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին։