07/12/2017 19:07
Հետամուտ ենք լինելու. Շավարշ Քոչարյանն՝ Արա Բաբլոյանին Մոսկվայում ստուգելու դեպքի մասին
Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը գործի, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյաննն՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։
Հարցին, թե ի՞նչ իրավունքով է Մոսկվան ստուգում ՀՀ ԱԺ նախագահին, նման միջպետական համաձայնագիր կա՞, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Հատուկ համաձայնագիր չկա այդ մասին, բայց մենք այդ հարցին ուշադրություն ենք դարձնելու, որովհետև, ընդհանուր առմամբ, պետությունների միջև պետք է գործի փոխգործակցության սկզբունքը՝ անկախ նրանից, թե կա համաձայնություն, թե ոչ»։