07/12/2017 19:06
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության որոշակի նվազմամբ. Շավարշ Քոչարյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության որոշակի նվազմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Խոսելով բանակցային գործընթացում առաջընթացի ու վստահության մասին՝ նախարարը նշեց, դժվար է հստակ բան ասել, քանի որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, իսկ հետո՝ խոչընդոտում:
«Եթե ինքն, իրոք, ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա պետք է այդ գործելաոճը դադարեցնի», - ընդգծեց Շ. Քոչարյանը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ դրական է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ միջև երեկ կայացած հանդիպումը: