07/12/2017 17:55
Մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր
2017 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր:
Որոշման նման նախագիծ կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։
ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի, ինչպես նաև այդ նույն ամսին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները: