07/12/2017 13:24
ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ է անցկացնելու Երուսաղեմի կարգավիճակի հարցով
ՄԱԿ Անվտանգության խորհրդի 8 անդամ երկրները խնդրել են արտահերթ հանդիպում անցկացնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ այսօր կատարված հայտարարության հետ կապված՝ Բոլիվիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սենեգալի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Ուրուգվայի պատվիրակությունները նախագահին խնդրում են այս շաբաթվա վերջին Խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ գլխավոր քարտուղարի ճեպազրույցով», - նշված է համատեղ հայտարարության տեքստում:
ՄԱԿ կենտրոնակայանից հայտնել են, որ ԱԽ անդամները կհավաքվեն դեկտեմբերի 8-ին օրվա առաջին կեսին: