07/12/2017 13:17
Չինաստանում բնակելի շենքում պայթյուն է որոտացել
Չինաստանի Շանդուն նահանգի Ցզինան քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, փոխանցում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան: Ականատեսների խոսքով՝ պայթյունի ձայնը շատ բարձր էր: Վնասվել են շենքի պատուհանները, պատշգամբները, երեսապատումը: Դեպքի վայր է ժամանել տասնյակից ավելի հրշեջ հաշվարկ:
Պայթյունի պատճառն անհայտ է:
Fire suspected to be caused by gas explosion rips through a residential building in Jinan, Shandong province on Thursday morning. Firefighters at scene. Casualties unknown. pic.twitter.com/sbVKvk4qnS
— People's Daily,China (@PDChina) 7 декабря 2017 г.