07/12/2017 11:45
Հայտնի է դարձել բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմը
NME ամսագրի քննադատներն ու ընթերցողները կազմել են կինեմատոգրաֆիայի պատմության մեջ 20 ամենաձանձրալի ֆիլմից կազմված ցանկը, հայտնում է РИА Новости-ն:
Ամսագրի կայքում անցկացված քվեարկությանը մասնակցել է շուրջ երկու հազար մարդ: Ցանկը գլխավորել է «Մոխրագույնի հիսուն երանգը» էրոտիկ մելոդրաման, որն էկրան է բարձրացել 2015-ին: Բրիտանուհի գրող Էրիկա Ջեյմսի ստեղծագործության հիման վրա նկարահանված ժապավենի համար քվեարկել է ընթերցողների 34 տոկոսը:
Երկրորդ տեղում հայտնվել է 1999-ին թողարկված «Կախարդը Բլերից. Ղեկավարում այն աշխարհից» ֆիլմը, որի օգտին քվեարկել է ընթերցողների 29 տոկոսը: Երրորդ տեղում է «Աստղային պատերազմների» առաջին մասը՝ ձայների 26 տոկոսով: